Չժանգոտվող մետաղագլոցային արտադրանք

InoxMarket ընկերությունը հանդիսանում է առաջատար տեղական և արտասահմանյան արտադրողների կողմից պատրաստված չժանգոտվող պողպատի արտադրատեսակների տրամադրման հուսալի գործընկեր և մատակարար: 2017 թվականին մենք գերազանցել ենք 15 000 տոննա չժանգոտվող պողպատի արտադրանքների մատակարարման սահմանաչափը:

Տեսակավոր գլանվածք

Ձևավոր գլանվածք

Կոռոզիայի դիմակայուն պողպատից պատրաստված արտադրանքները մեծ պահանջարկ ունեն կենցաղում, արդյունաբերության տարբեր ճյուղերում, դեկորում և տարեցտարի դրանց պահանջարկը մեծանում է:

Օպտիմալ գինը, կոռոզիային դիմադրողականությունը, ագրեսիվ միջավայրի ազդեցությունից չվնասվելը, բարձր ջերմաստիճանին և ճնշմանը դիմակայելը, էսթետիկան, էկոլոգիական մաքրությունը, օգտագործման հարմարավետությունը, ամրությունը՝ այս ամենը վերաբերվում է չժանգոտվող պողպատին:

Բացի այդ, այն վերամշակվող մետաղ է, սույն մեթոդով արտադրությունը (լոմի վերամշակումը) ավելի քիչ է աղտոտում շրջակա միջավայրը, խնայում է էլեկտրոէներգիան և օգտակար հանածոները:

Բարձր պահանջարկի շնորհիվ ձեռնարկությունները թողարկում են նորանոր տեսակների արտադրանքներ, կատարելագործում են արտադրությունը, ընդլայնում արտադրատեսակների ծավալները:

InoxMarket ընկերության կողմից առաջարկվող չժանգոտվող պողպատից ապրանքների տեսականին կազմում է ավելի քան 4500 ապրանքատեսակ և լիովին բավարարում է Ձեր կարիքները:

Չժանգոտվող մետաղագլոցային պողպատե ապրանքների տեսականին բաժանվում է չորս խմբերի.

  • հարթ սառը եղանակով գլանված և տաք եղանակով գլանված գլանվածքներ (թիթեղներ, գլանափաթեթներ, ժապավեններ, շտրիպսեր/շերտեր);
  • խողովակային գլանվածքներ (առանց կարերի խողովակներ, ինչպես նաև եռակցման խողովակներ շրջանակաձև, քառանկյուն և ուղղանկյուն կտրվածքներով);
  • տեսակավոր գլանվածք (շրջանաձև, քառանկյուն, վեցանկյուն, շերտեր, մետաղալարեր);
  • ձևավոր գլանվածք (անկյունակ և այլ պրոֆիլներ):

Մեր հաճախորդների համար մենք ձգտում ենք դառնալ հուսալի գործընկեր, որի հետ հարմարավետ է աշխատել: Ձգտելով ապահովել արդյունավետ համագործակցություն և համապատասխան ծառայություններ, մենք առաջարկում ենք.

  • Չժանգոտվող մետաղագլոցային արտադրանքների մեծ խմբաքանակի առկայություն Մոսկվայի մարզի պահեստում, ինչպես նաև Վլադիկավկազում;
  • Առաքում ամբողջ Ռուսաստանի Դաշնության տարածքում առաջատար տեղական տրանսպորտային ընկերությունների աջակցությամբ;
  • Ապրանքը հավաստագրված է և համապատասխանում է միջազգային ստանդարտներին և պահանջներին;
  • InoxMarket ընկերության կողմից տրամադրված 12 ամսվա երաշխիք ամբողջ արտադրանքների համար;
  • Լրացուցիչ ծառայություններ. մետաղամշակում, փաթեթավորում, smartstock;
  • Զեղչեր մշտական հաճախորդներին;
  • Հնարավոր է բեռնում ոչ աշխատանքային ժամերին:

Մենք ձգտում ենք հաճախորդների համար ապահովել շահավետ ու հարմարավետ պայմաններ, այդ իսկ պատճառով Դուք կարող եք պատվիրել սկսած 1 միավոր ապրանքատեսակից, օգտվել առաքման ծառայությունից կամ անձամբ ստանալ ապրանքը մեր պահեստներից որևէ մեկում:

Հաճախ հարց է առաջանում չժանգոտող պողպատի գնի վերաբերյալ: Եթե հաշվի առնենք, որ նվազագույն խնամքի և արտաքին գործոնների ազդեցությամբ, նույնիսկ 10 տարի անց, այն չի կորցնի իր գործառնական և էսթետիկական հատկությունները, ապա դրա արժեքը, ըստ էության, շատ փոքր է լինում: Եվ եթե հաշվի առնեք ժամանակի, դրամական միջոցների և բարոյական ծախսերը, որոնք Դուք կարող եք կրել հին կառույցը ապամոնտաժելու և նորը տեղադրելու ժամանակ, ապա իրականում բոլոր կասկածներն անհետանում են նյութի ընտրության ժամանակ:

Մեր պահեստում առկա են չժանգոտվող պողպատից տարատեսակ արտադրանքներ: Դուք կարող եք ակնկալել շահավետ գներ և հարմարավետ ծառայություններ հմուտ փորձագետների կողմից: