Գլխավոր / Ապրանքների կատալոգ

Չժանգոտվող պողպատ

InoxMarket ընկերությունը առաջարկում է չժանգոտվող մետաղագլոցային ապրանքների լայնածավալ ընտրանի իրական գներով և հաճախորդներին ուրախություն պարգևում ոչ միայն զեղչերով, այլև լրացուցիչ ծառայությունների շրջանակով: Ծառայությունների ամբողջական ցուցակը և մատակարարվող գլանվածքները կարող եք գտնել կայքում, ինչպես նաև խորհրդակցել մեր մենեջերների հետ:

InoxMarket ընկերությունը մասնագիտացված է չժանգոտվող պողպատից պատրաստված արտադրանքների մեջ: Սույն նյութի ընտրությունը պատահականորեն չի կատարվել: Սկզբնական շրջանում, երբ նախատեսվում էր ընկերության հիմնադրումը, հիմնադիրները նույնիսկ չեն տարակուսել, և տարբեր մետաղների թվում, որոնց կարիքը ավելի շատ ունեցել են սպառողները, ընտրել են չժանգոտվող պողպատը, բացառիկ, գեղեցիկ և գործնական:

Կոռոզիային դիմացկուն պողպատը կամ պարզապես չժանգոտվող պողպատը, հաստատուն կերպով ներթափանցել է մեր կյանք, այն օգտագործվում է ճաշելու համար նախատեսված սպասքերի արտադրության մեջ և ավարտվում հսկայական ճարտարապետական կառույցների հարդարումով: Ոչ մի արտադրություն չի շրջանցում սույն նյութը: Ի վերջո, հրաշք խառնուրդն առանձնանում է կոռոզիայի, բարձր ջերմաստիճանի, ագրեսիվ միջավայրի և մեխանիկական ներգործությամբ նկատմամբ դիմացկունությամբ: Այն ամուր է և դիմացկուն, բայց միևնույն ժամանակ հեշտ է մշակել, գերազանց համակցվում է այլ նյութերի հետ, էսթետիկ է և էկոլոգիապես մաքուր:

Չժանգոտվող պողպատը ստացվում է երկաթը քրոմով (12-20%) ձուլելու արդյունքում: Մետաղի մակերևույթին ձևավորվում է պաշտպանիչ շերտ՝ քրոմի օքսիդ: Դրա շնորհիվ պողպատը ձեռք է բերում կոռոզիայի դիմացկունություն, ինչպես նաև ամրություն մեխանիկական և քիմիական վնասվածքների հանդեպ:

Չժանգոտվող պողպատը ունի բազմաթիվ առավելություններ, բացի հակակոռոզիային հատկություններից, մասնավորապես`

  • Մետաղագլոցային ապրանքների բազմազան տեսականի (թիթեղներ, գլանափաթեթներ, խողովակներ, ժապավեններ, անկյուններ, քառանկյուններ, վեցանկյուններ, տավրեր և այլն);
  • պողպատե բազմազան ապրանքանիշեր, որոնք տարբերվում են իրենց նշանակությամբ և գներով (AISI 304/304L, AISI 316/316L/316Ti, AISI 430, AISI 201, AISI 904L, 08Х18Н10, 12Х18Н10Т, 10Х17Н13М2, 12Х17 և այլն);
  • մեկերևույթների տեսականու մեծ ընտրություն (առանց փայլի, հայելային, հղկված, դեկորատիվ, գունավոր և այլն);
  • նյութի դիմացկունություն;
  • բարձր ջերմակայուն հատկություններ;
  • վերամշակման հեշտ գործընթաց և դրանից դետալների հավաքում:

Կոռոզիայի դիմակայուն պողպատից պատրաստված արտադրանքները ավելի ապահով են, քան այլ նյութերից պատրաստված արտադրատեսակները: Բացի այդ, տասնամյակների ընթացքում դրանք կպահպանեն իրենց նախնական տեսքը, չկորցնելով գեղագիտական և տեխնիկական հատկությունները:

Պողպատե բազմազան ապրանքանիշերի, մեկերևույթների տեսականու և արտադրատեսակների անվանացուցակի շնորհիվ Դուք կարող եք ընտրել արտադրանքները ելնելով Ձեր պահանջմունքներից և իրականացնել ցանկացած արտադրական և դիզայներական մտահղացումները: Հայաստանի տարածքում առաքումը կատարվում է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ գներով: