Ինչպես գնել

  1. Արտադրանքի ընտրություն
    Չժանգոտվող մետաղագլոցային ապրանքի ընտրության համար անհրաժեշտ է օգտագործել Գլխավոր մենյու-ի պատուհանում բացվող "Արտադրանքներ" ցանկը: Ապրաքները խմբավորված են ըստ էջերի, որտեղ ներկայացված է ապրանքների մանրամասն դասակարգումը. ըստ պողպատի ապրանքանիշերի, պատրաստման եղանակի, մակերևույթի տեսակի և այլ հատկանիշների: Չժանգոտվող մետաղագլոցային ապրանքների կոնկրետ ենթախումբը ընտրելու դեպքում Դուք կարող եք տեսնել համապատասխան գնացուցակները, բոլոր չափսերի և գների մատնանշումներով: Սույն մակարդակում մեր կայքում աշխատանքների հարմավետությունը ապահովելու նպատակով նախատեսված է պարամետրերի միջոցով ապրանքների խմբավորման և ընտրության հնարավորություն:
  2. Պատվերի ձևակերպում
    Ձեր պատվերը կարող եք կատարել մեր մենեջերների աջակցությամբ, տրամադրված հեռախոսահամարների միջոցով կամ համապատասխան ձևաթղթի միջոցով, որին անցում կատարելու համար նախատեսված է "Պատվիրել ONLINE" կոճակը:
  3. Պատվերի վճարումը
    Ներկայումս հնարավոր է վճարում իրականացնել անկանխիկ եղանակով, համապատասխան գումարը Ձեր ընթացիկ հաշվից դուրս գրելու միջոցով: Վճարման նպատակը հատվածում պետք է գրել այնպես, ինչպես նշված է հաշվում: Եթե Ձեզ մոտ հարցեր են ծագել, զանգահարեք մեր հաշվապահներին: Վճարման փաստի վերաբերյալ խնդրում ենք տեղեկացնել Ձեր մենեջերին:
  4. Պատվերի ընդունումը
    Այն բանից հետո, երբ Դուք իրազեկում եք վճարման իրականացման վերաբերյալ, Ձեր մենեջերը սկսում է պատվերի կոմպլեկտացիայի գործընթացը: Այս գործողությունը կպարզեցնի և կդյուրացնի ապրանքի ստացումը Ձեր այցելության պահին: Մեր պահեստում մետաղագլոցային արտադրանքը ստանալիս անհրաժեշտ է ունենալ ճշգրիտ ձևակերպված լիազորագիր կամ կազմակերպության կնիքը: Սկզբում իրականացվում է փաստաթղթերի ձևակերպումը, որը կատարվում է պահեստից մի քանի քայլ հեռավորության վրա, այնուհետև՝ անմիջականորեն բեռնումը:
    Տես. Մեր պահեստում մետաղագլոցային արտադրանքների բեռնման կանոնները:
  5. Ապրանքի փաթեթավորումը
    Թիթեղյա գլանվածքների բազային փաթեթավորման մեջ ներառվում են կրկնատակը և ժապավենի միջոցով ձգումը: Խողովակների համար պարտադիր է հանդիսանում ձգվող փաթեթավորումը և խողովակների կապոցը կպչուն ժապավենով ամրացնելը: Մենք ուշադիր կքննարկենք նաև Ձեր առաջարկները մեր ընկերությունից գնված չժանգոտվող պողպատե արտադրանքների լրացուցիչ փաթեթավորման վերաբերյալ:
  6. Ապրանքի փոխադրումը
    Սկզբում Դուք մենեջերին տեղեկացնում եք փոխադրման անհրաժեշտության վերաբերյալ: Այնուհետև մենեջերը կիրականացնի դրա հետ կապված համապատասխան գործառույթները: Օրինակ, հերթագրել, համաձայնեցնել երթուղին, խորամանկում է, խաբում է գործընկերներին. ընդհանուր առմամբ կատարում է ամեն ինչ, Ձեր հանդեպ ստանձնած պարտավորությունները իրականացնելու համար: Այնուհետև մենեջերը զանգահարում է փոխադրման ճշգրիտ օրը և ժամը հստակեցնելու նպատակով: Բանակցությունների ընթացքում մենեջերը Ձեզանից խնդրում է տրամադրել տեղայնքի գտնվելու վայրը և կոնտակտային հեռախոսահամարները:

Օգտակար փաստաթղթեր