Գլխավոր / Կազմակերպության մասին

Կազմակերպության մասին

InoxMarket ընկերությունը հանդիսանում է բարձրորակ պողպատե մետաղագլոցման ապրանքներ մատակարարող մասնագիտացված կազմակերպություն: Մենք չժանգոտվող պողպատը համարում ենք Ռուսաստանի տնտեսական զարգացման կարևորագույն արդյունաբերական նյութերից մեկը: Ի+նչն է մեր ընկերությունը դարձնում առանձնահատուկ: Ընկերությունը չժանգոտվող պողպատե մետաղների շուկայում բարեհահաջող գործունեություն է ծավալում ավելի քան 10 տարի և հնարավորություն է ունեցել կուտակել հարուստ փորձ այս ոլորտում: Լավագույն ձևով մշակված լոգիստիկան հնարավորություն է ընձեռում հավաստագրված արտադրողների կողմից առաջարկվող մետաղագլոցային ապրանքների համար Ձեզ առաջարկել ցածր գներ:Մեր տեսականին ընդգրկում է ստանդարտ պողպատե ապրանքանիշի բարձր լեգիրացված աուստենտիկ, ֆերրիտային և մարտենսիտ պողպատներ:

Մենք առաջարկում ենք արտադրանքների առավելագույն տեսականի, այդ թվում՝ թիթեղներ, սառը և տաք եղանակով գլոցված գլանափաթեթներ, խողովակներ, տարբեր կտրվածքների ձողեր: Մետաղագլոցային ապրանքների մեծ մասը ներկայացված է Մոսկվայի մարզում գտնվող մեր պահեստում, չժանգոտվող ապրանքների մյուս մասը մատակարարվում է պատվերի համաձայն: Ապրանքների մատակարարումը Ռուսաստանի տարբեր մարզեր իրականացվում է կարճ ժամկետներում, հայտնի փոխադրողների աջակցությամբ: Մեր ընկերության արտադրանքների տեսականում առկա են նաև տարբեր չափերի ֆիտինգներ, կցաշուրթեր և եռակցման նյութեր:

Իրացվող արտադրանքների տարբեր տեսականին հնարավոր է ներկայացնել հետևյալ ձևով.

Չժանգոտվող մետաղագլոցային արտադրանք

Մեր կողմից առաջարկվող պողպատի կիրառումը

Հարթ գլանվածք, որը իր մեջ ներառում է չժանգոտվող թիթեղներ, գլանափաթեթներ, շերտեր, ժապավեններ և շտրիպսեր, որոնք օգտագործվում են շինարարության, ավտոմեքենաշինական արդյունաբերության և վերամշակման արդյունաբերության զանազան սարքավորումների արտադրության մեջ: Բարակ թիթեղը կիրառվում է ամանեղենների և կոնտեյներների, ճարտարապետական դիմային հատվածների և շինարարական կոնստրուկցիաների արտադրման նպատակով: Լայն և հաստ թիթեղյա գլանվածքները մեծ պահանջարկ ունեն էներգետիկայի ոլորտում, քիմիական տրանսպորտի, ջրերի աղտոտման սարքավորումների, ինչպես նաև կամուրջային կառույցների և տեխնոլոգիական սարքավորումների արտադրության մեջ: Մեր ընկերության կողմից առաջարկվող խողովակները գլխավորապես կիրառվում են նավթամշակման և ցելյուլոզային–թղթային արդյունաբերության մեջ: Տեսակավոր գլանվածքները՝ շրջանակ, քառանկյուն, վեցանիստ լայնորեն կիրառվում են ծանր և թեթև մեքենաշինության, էներգետիկական մեքենաշինության, ինչպես նաև արմատուրաների շինարարության ոլորտներում: