Չժանգոտվող արտադրանքներ

Կազմակերպության մասին

Ապրանքներ չժանգոտվող պողպատից ճարտարապետության

InoxMarket ընկերությունը ներկայացնում է տեղական և օտարերկյա արտադրության բարձորակ չժանգոտվող մետաղագլոցային ապրանքներ: Կոռոզիային դիմացկուն պողպատե արտադրանքների շուկայում ընկերությունը աշխատում է 2013 թվականից, սակայն կազմակերպության թիմը՝ բաղկացած իրենց գործին քաջատեղյակ հմուտ մասնագետներից, կազմավորվել է բավականին վաղ, մենք միասին ենք 2009 թվականից:

Ընկերության անտարակուսելի առավելություններն են կայունությունը, հաճախորդների սպասարկման հարմարավետությունը և արտադրանքների շահավետ գները: Մեկ այլ կարևոր առավելություն է համարվում սեփական պահեստի առկայությունը, որտեղ ներկայացված է չժանգոտվող պողպատի ապրանքների լայն շրջանակ:

Մենք առաջարկում ենք էլեկտրաեռակցված, կարեր չունեցող կլոր, քառանկյուն և ուղղանկյուն կտրվածքով խողովակներ. թիթեղներ չժանգոտվող առանց փայլի, հղկված, հայելային և արտահայտիչ մակերևույթով, տեսակավոր գլանվածքներ, որոնց թվին են դասվում կլոր, քառակուսի և վեցանկյուն կտրվածքները, ինչպես նաև անկյունները, շերտերը և մետաղալարերը: Մեր արտադրանքներում կարևոր տեղ են գրավում չժանգոտվող AISI 304 (08Х18Н10) տեսակի մետաղից պարտաստված գլանափաթեթները և ժապավենները: Կազմակերպության գործունեության լրացուցիչ ուղղություններից է հանդիսանում չժանգոտվող կցամասերի, կցաշուրթերի և եռակցման համար նախատեսված նյութերի վաճառքը:

Մեր պահեստում Դուք կարող եք գնել ոչ միայն չժանգոտվող մետաղագլոցային ապրանքներ, այլ նաև պատվիրել դրանց վերամշակումը առավել ժամանակակից սարքավորումների հիման վրա: Մենք իրականացնում ենք մետաղագործական աշխատանքներ, չժանգոտվող պողպատի ճկում, եռակցում և ծակոտում: Պատվիրատուի գծագրերի հիման վրա պատրաստվում են տարբեր բարդության դետալներ, տարողունակությամբ և այլ սարքավորումներ: Մեր գործընկերների միջոցները խնայելու նպատակով հնարավոր է ստեղծել չժանգոտվող մետաղների պահեստ իրենց նախընտրած հարմարավետ տեղայնքում: Ապրանքների առաքումը Հայաստան կատարվում է սեղմ ժամկետներում:

Մեր ընկերության կողմից ներկայացվող չժանգոտվող մետաղագլոցային արտադրանքները լայնորեն կիրառվում են շինարարության, ավտոմոբիլային, քիմիական, ցելյուլոզային –թղթային և վերամշակման արդյունաբերության մեջ, էներգետիկական, ծանր և թեթև մեքենաշինության ոլորտներում: Փոխշահավետ աշխատանքային գործունեության արդյունքում մենք կարողացել ենք դառնալ մի շարք ռուսաստանյան ընկերությունների կարևոր և հուսալի գործընկերը: Միացե^ք:

Մեր առավելությունները

Լայն տեսականի

Շահավետ գներ

Առկայությունը պահեստում

Անհատական մոտեցում

Հավաստագրված բարձր որակ

Հարակից ծառայություններ